Սամցխե-Ջավախքում վերջին մեկ օրում կորոնավարակով վարակվածների թիվն աճել է:

Երկրում գրանցված 4 226 նոր դեպքից, 1790-ը հաստատվել է Թբիլիսիում, 194-ը՝ Աջարիայում, 804-ը՝ Իմերեթիում, 269-ը՝ Քվեմո-Քարթլիում, 343-ը՝ Շիդա-Քարթլիում, 100-ը՝ Գուրիայում, 366-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 258-ը՝ Կախեթիում, 148-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 113-ը՝ Սամցխե-Ջավախքում, 43-ը՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում:

Երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմւոմ է 45 298, որից 1 600 պացիենտ գտնվում է ծանր վիճակում: 344 պացիենտ միացված է արհեստական շնչառական ապարատին:

Շուրջ 40 809 վարակակիր գտնվում է ինքնամեկուսացման մեջ: