Ծղալտուբոյի զարգացման խմբի (LAG) անդամները եկել են Ախալքալաք` ծանոթանալու Ախալքալաքի LAG-ի կողմից ֆինանսավորվող նախագծերին և փորձի փոխանակման նպատակով:

Ծղալտուբոյի զարգացման խմբի անդամները քննարկում են Ախալքալաքի LAG-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը, քանի որ այդ ծրագրերն արդեն իրականացվել են, և արդեն կարելի է տեսնել արդյունքները, թե որքանով են ծրագրերը արդյունավետ և ճիշտ ընտրվել:

Ծղալտուբոյի LAG-ը ստեղծվել է 2019-ին և կգործի մինչև 2022-ի ավարտը: Ախալքալաքում խումբը կմնա երեք օր և կծանոթանա շուրջ 13 նախագծերի:

Այսօր Ջավախքի պահպանվող տարածքների այցելուների կենտրոնում տեղի ունեցավ Ախալքալաքի (LAG) և Ծղալտուբոյի (LAG) նախագծերի շնորհանդեսը:

Ազգային զբոսայգու անտառապահ Թամազ Կարապետյանը հյուրերին պատմեց Ազգային զբոսայգու մասին: