Այսօր Վրաստանում նշում են Եվրամիություն-Վրաստան ասոցացման համաձայնագրի ստորագրման 7-ամյակը:
«Չնայած սա տեխնիկական փաստաթուղթ է, այն արտացոլում է մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները: Սա ներուժը բացահայտելու բանալին է, որը մենք միասին ենք դրել:
Շնորհավորում եմ ինչպես Վրաստանին, այնպես էլ Եվրամիությանը տարեդարձի կապակցությամբ: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կշարունակենք մեր համատեղ ջանքերը, մեր գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու և սերտացնելու համար», – հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելը: