Այսօր կայացավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում համագործակցության խորացման հեռանկարները: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարանցիկ ներուժի և մաքսային անցակետերի մասին:
Կառավարության ադմինիստրացիայում անցկացված հանդիպման ժամանակ ներկա են եղել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն:
Լուսինե Աստոյան