Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմաններից ելնելով, ճանապարհներին խցանումներից խուսափելու համար Վրաստանում շարունակվում են ձնեմաքրման աշխատանքները։
Գերատեսչությունից հայտնում են, որ բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ճանապարհները մշտապես մշակվում են ավազաաղային խառնուրդով։
«Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ճանապարհին այս պահին տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Հետևյալ ճանապարհներին պահպանվում են շարժման հատուկ ռեժիմներ։ Երթևեկությունը մնացած հատվածներում ազատ է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։ Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 339-կմ 259 (Քսանի-Սամտրեդիա) հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա կմ 90-կմ112 հատվածում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի հանրապետական նշանակության կմ1-կմ106 հատվածում արգելվում է կցոորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն և բուք) Ալպանա-Ցագերի կենցաղային նշանակության ավտոճանապարհի կմ1-կմ22 հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի և 30 տեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Առատ ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի կմ39-կմ72 հատվածում (Նաքերալայի լեռնանցք) արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելվում է կցորդով և կիսակցոդով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։
Առատ ձյան պատճառով հանրապետական նշանակության Բաթումի-Ախալցիխե ավտոճանապարհի կմ86-կմ106 հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։
Առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և վատ տեսանելիության պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը Խաշուրի-Ախալցիխե-Վալե միջազգային նշանակության կմ1-կմ96 (Խաշուրի-Վալե) հատվածում, իսկ մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, երթևեկել պատշաճ և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է Ճանապարհների վարչության տարածած հաղորդագրության մեջ։