Ինչու Վրաստանում ապակենտրոնացումը արդյունավետ չեղավ, ինչն Է խանգարում տեղական իշխանությունների անկախությանը, ինչու նրանք աղմուկ չեն առաջացնում և ինչ է մեզ սպասվում 2021-ի աշնանը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ամենի մասին Jnews- ը զրուցել է Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Դավիթ Լոսաբերիձե հետ:

Ինչու «Տեղական ինքնակառավարման մասին» 2014 թվականի օրենքն անարդյունավետ եղավ ապակենտրոնացման տեսանկյունից, և ինչ փոփոխություններ են սպասվում օրենքում:

Խնդիրը համակարգային է, ես չէի ասի, որ օրենքն ընդհանրապես չի աշխատում, կամ լավ է աշխատում: Օրենսգիրքը միավորում է ամբողջ 20 տարիների փորձը՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Մենք փորձեցինք ավելի լավը անել, սակայն, առաջինը օրենսգիրքը չէր ընդունվել իր սկզբնական տարբերակով: Հանեցին տարածքային ազատության հնարավորությունը: Սկզբնապես նախատեսվում էր ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ տալ ոչ միայն 7 քաղաքների, այլ նրանց, որոնք ունեն ավելի քան 10 000 բնակիչ, իսկ գյուղական բնակավայրերում պետք է լինեին ոչ այդքան փոքր գյուղխորհուրդներ, այլ՝ գոտիներ, մունիցիպալիտետներ իրենց սեփական բյուջեով: Երկրորդը, տեղական եկամուտների աճը, մերժվեց սեփական եկամուտների կառավարումը: Ինչպես նաև լրացուցիչ իրավասությունների փոխանցման համակարգը, օրինակ՝ տրանսպորտը: Գրված է որ այն մունիցիպալ իշխանությունների գործն է, բայց տրանսպորտի մասին օրենքում մունիցիպալիտետը չի հիշատակվում, միայն խոշոր քաղաքներում: Չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն, բայց կարծում եմ, որ կլինեն:

Ինչու են տեղական ինքնակառավարման մարմինները կախված կենտրոնից:

Կան ոլորտներ, որտեղ նրանք չեն ցանկանում թողնել իշխանության լծակները և սեփականության փոխանցումը: Եթե ես փոխանցեմ, ապա ինչպես եմ հետո ազդելու ընտրությունների ժամանակ: Նման հարցերը ոչ միայն Վրաստանում են, այլ Հայաստանում և Ադրբեջանում: Եվ երկրորդը՝ կենտրոնը միշտ փորձում է ամեն ինչ իր ձեռքում պահել: Ահա թե ինչու օրենքը լիարժեք չի գործի: Այն, ինչ թողվել էր, սա նույնպես լիարժեք չի գործում: Օրինակ՝ գույքագրումը և հաշվառումը մունիցիպալիտետներին փոխանցումը: Այս գործընթացը պետք է ավարտված լիներ 2015-ի վերջին, բայց դեռ չի էլ սկսվել: Մունիցիպալիտետները սպասում են: Նրանք վախենում են ըմբոստանալ, միգուցե Թբիլիսիում «մեծ քեռին» նեղանա, իսկ դա խնդիրներ կստեղծի ոչ միայն այդ քաղաքական գործչի, այլ նաեւ քաղաքական խմբի համար: Ուստի լավ է լռել, և սա է հիմնական պատճառը, թե ինչու են կախված կենտրոնից:

Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, ես հարգում եմ բոլոր քաղաքական առաջնորդներին, ինչպես կենտրոնում, այնպես էլ մունիցիպալիտետներում, բայց բանն այն է, որ ընտրում են ոչ թե մարդիկ, այլ կենտրոնը, և դա ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք չէ: Երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է: Եթե ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն նա է իմ տերը, այդ դեպքում ես լսում եմ նրան: Իսկ եթե ես նշանակվել եմ, ես կլսեմ իմ շեֆին, և դա այն պատճառով չէ, որ ես վատն եմ: Դա բնական է:

«Երազանքը» տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ժամանակ, ղեկավար պաշտոններում շատ նշանակեց ուժային կառույցներից, ոչ քաղաքական գործիչների: Ձեր կարծիքով, ինչով են նրանք առաջնորդվել:

Երևի մտածում են, որ նրանք ավելի հուսալի են: Ստացվում է, որ թեկնածու է առաջադրում ինչ-որ նախարարություն կամ կառույց, այլ ոչ թե ժողովուրդը: Եթե ես արդարացի կերպով հաղթել եմ ընտրություններում, բայց իմ թեկնածությունն առաջադրել է մեկ ուրիշը, ես հաշվետու եմ ինձ նշանակած անձի առջև, ես չեմ համարձակվի դեմ գնալ նրան: Սա լուրջ խնդիր է, քանի որ մենք ունենք որոշակի մտածելակերպ և վախեր: Եթե ես այն փոխանցեմ ժողովրդին, նրանք իմ հաղթանակը կթաղեն հողի մեջ:

Ոչ քաղաքական գործիչներին ընտրելու գլխավոր միտումը վերահսկողությունն է: Վերահսկողությունը չի նշանակում պարտադիր կոռուպցիոն վերահսկողություն, բայց ես պետք է իմանամ, թե ինչ է կատարվում այնտեղ, իմ մարդիկ պետք է լինեն ամենուրեք: Սա ոչ միայն ուժայինների մտածելակերպն է, նաև քաղաքական էլիտայի, այլ ամենուր: Սա մտածելակերպի լուրջ խնդիր է ոչ միայն մեզ մոտ: Սա հասարակության գլխավոր խնդիրն է:

Ինչպես է տնտեսական կախվածությունը կենտրոնից ազդում տեղական իշխանությունների աշխատանքի վրա:

Կա հավասարեցման համակարգ: Հարուստ մունիցիպալիտետներին ոչինչ չեն ավելացնում, ոչ էլ խլում են: Աղքատ մունիցիպալիտետներին տալիս են նվազագույն մակարդակով: Ոչ թե այն պատճառով, որ կենտրոնում մարդիկ բարի են, այլ այն պատճառով, որ գյուղերում բնակչության թվաքանակի նվազումը ու գյուղերի կործանումը կասեցնեն, անհրաժեշտ է շրջանների լիարժեք զարգացում: Առանց մտածելակերպի ու քաղաքականության փոփոխության ոչինչ չի ստացվի:

Ինչու է կենտրոնական կառավարությունը վախենում ազատություն տալ շրջաններին, այսինքն, չի ցանկանում ամբողջական ապակենտրոնացում:

Ես չեմ վստահում իշխանությունը փոխանցել մեր համաքաղաքացիներին, էթնիկ ոչ վրացիներին: Ես ոչ ոքի չեմ վստահում, դա չեմ տա ո՛չ կախեթցուն, ո՛չ իմերեթցուն, քանի որ ես պետք է կառավարեմ, վախենում եմ, միգուցե ես երկրի բարին եմ ուզում, միգուցե ուզում եմ վաստակել, ամեն դեպքում ես չեմ պատրաստվում կիսվել ուրիշների հետ: Սա մտածելակերպ է: Աստիճանաբար կանցնի, ես կցանկանայի, որ այն արագ անցներ:

Ինչպիսի ՏԻՄ ընտրություններ են մեզ սպասվում 2021 թվականի աշնանը:

Այս ընտրությունները քաղաքականապես շատ հագեցած կլինեն, քանի որ սա ոչ միայն ինքնակառավարում է, այլ նաև վստահության քաղաքական քվոտա: Նախ, ամեն ինչ պարզ կլիներ, եթե չլիներ ներկայիս իրավիճակը: Ընդդիմությունը մասնատված է, իշխող կուսակցությունը՝ նույնպես: Իշխող կուսակցության նոր նախկին առաջնորդների բեմում հայտնվելը՝ ինչպիսին է Գախարիան, կամ վարչապետի և խոսնակի` Ղարիբաշվիլիի և Կոբախիձեի միջև կոնֆլիկտը: Հսկայական կոկտեյլ, այնտեղ ներսում պետք է լինի մի մարդ, որը կարողանա լավ դասավորել, ինչպես շախմատի տախտակի վրա: Մի բան կարելի է ասել, որ սա կարևորությամբ նշանակալի ընտրություններ են, և հնարավոր է, որ դրանից հետո լինեն նոր խորհրդարանական ընտրություններ: Չի բացառվում, որ երկրում կարող է տեղի ունենան ընտրությունների ուժեղ կեղծում, այնուհետև հասարակական բողոքներ և ապակայունացում երկրում: Ոչինչ չի բացառվում: