Բանակում դադարեցված բարեփոխումների, բնակչության և բանակի, սահմանների և շատ այլ փոխհարաբերությունների մասին Jnews.ge-ն զրուցեց Վրաստանի նախկին պաշտպանության նախարարի, «Քաղաքացիական կարծիք» ոչ կառավարական կազմակերպության նախագահ և «Ռոնդելի» հիմնադրամի փորձագետ Թինաթին Խիդաշելիի հետ:
– Ինչպիսի՞ն է Վրաստանի բնակչության հարաբերությունը բանակի հետ:
Կա նման հայեցակարգ, որ երբեք և ոչ մի պատերազմում, ոչ մի բանակ չի հաղթում, հավանաբար կհամաձայնեք: Եթե ամբողջ երկիրը կանգնած չէ մեկ սկզբունքի, եթե ամբողջ երկիրը չի պայքարում այդ սկզբունքների համար, միայն բանակը չի կարող հաղթել ոչ մի պատերազմ: Դա կախված չէ այն բանից, թե երկիրը մեծ է, թե՝ փոքր, բանակը մեծ է, թե՝ փոքր: Եթե զինվորները չեն զգում, որ ունեն իրենց բնակչության աջակցությունը, ապա պատերազմի մեջ շատ դժվար է պայքարել: Իսկ փոքր երկրի համար դա ավելի կարևոր է: Մեզ և մյուս փոքր երկրների համար մարտական իրավիճակում, որտեղ ընթանում է օկուպացիան և, հատկապես 21-րդ դարում, ունենալով նման տարբեր ուղղություններ, կարող եք հաղթել պատերազմը ռազմի դաշտում և ոչ թե հաղթել վերջում:
– Արդյո՞ք վրացական բանակը 2008 թ.-ին զգացել է, որ իր թիկունքում կանգնած է երկիրը, բնակչությունը:
2008 թ.-ին, իմ կարծիքով, պատերազմն այնքան կարճ էր, որ անհնար էր որևէ բան զգալ: Եթե ինձ հարցնեք, պարզապես քաղաքացու, այլ ոչ թե նախկին պաշտպանության նախարարի կամ փորձագետի, ինձ համար երկրում առկա համերաշխությունը բավարար չէր: Կարծում եմ, 2008 թ.-ին մեր բանակն ավելի պատրաստ էր դիմակայելու, քան մնացած բնակչությունը: Ցավոք, ես զգում եմ, որ հիմա էլ ավելի վատ է, քան այն ժամանակ: Բանակը այժմ ավելի լավ պատրաստված է, իսկ մնացած բնակչությունը ավելի շատ հեռացված քաղաքական պրոցեսից, քան 2008 թվականին:
– Դուք խոսեցիք բանակի և ժողովրդի համախմբման մասին, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հարավային Կովկասում կա մի երկիր, որտեղ բանակն ու ժողովուրդը համախմբված են: Ո՞րտեղ է բնակչության կողմից իրական աջակցությունը:
Կարծում եմ, որ նման համախմբումը Հայաստանում ավելի շատ է զգացվում, քան Վրաստանում: Ամեն դեպքում ես նման զգացողություն ունեմ, երբ խոսում եմ անհատների, փորձագետների, հասարակական կազմակերպությունների հետ: Ես չեմ կարող նման բան ասել իշխանության օրինակի մասին, բայց երբ խոսքը վերաբերում է բանակին և այն նպատակներին, որոնք ունի բանակը, ես կարծում եմ, որ Հայաստանում բնակչությունն ավելի համախմբված է: Ադրբեջանում, հավանաբար, ինչպես և մեզ մոտ, ես չեմ կարծում, որ կա Վրաստանի հետ մեծ տարբերություն:
– Պաշտպանության նախարար եղած ժամանակ, այն բարեփոխումները որոնք դուք էիք նախաձեռնել, ձեր հրաժարականից հետո չեղարկվեցին: Ի՞նչն էր պատճառը:
Պաշտպանության նախարարությունում որքան բան, որ սկսել եմ շատերը հիմա չեն շարունակվում: Լիովին համոզված եմ, որ լավ գաղափարները չեն կորչում, և ի վերջո, այդ գաղափարները կպահանջվեն և կհասցվեն մինչև վերջ: Մենք պարզապես ժամանակ ենք կորցնում, որը մենք չունենք: Երեք փուլերից բաղկացած բարեփոխումը հետևյալ կետերից էր բաղկացած` պրոֆեսիոնալ բանակ, Ախալքալաքում կրթական կենտրոն` երկրորդ բազան JTEC (NATO-Georgian Joint Training and Evaluation Center)-ից հետո, իսկ երրորդը` ապահովել բանակը տեղական արտադրությամբ: Սա հնարավորություն էր տալիս Վրաստանի ֆերմերներին վաճառել իրենց արտադրանքը: Իսկ բանակի համար ամենից կարևորն այն էր, որ մենք դրանում տեսնեինք որպես կամուրջ ժողովրդի և բանակի միջև: Որպեսզի բնակչությունը հասկանա, որ բանակը դա մի բան չէ, որը որևէ առնչություն չունի բնակչության հետ:
– Ինչու՞ է որոշվել հրաժարվել, օրինակ, տեղական արտադրողներից բանակի համար ապրանքներ գնելուց, արդյոք բարձր գինն էր պատճառը:
Երբ սկսեցինք վրացական միս գնել, կա կառավարության պաշտոնական արձանագրությունը, որտեղ գրառումներում ես ասացի, որ ես ավելի թանկ կգնեմ, բայց Վրաստանից, ոչ թե Արգենտինայից, կամ այլ երկրներում, ինչպես անում էին նախքան ինձ: Ոչ ոք ոչինչ չասաց, և մենք սկսեցինք մի քիչ ավելի թանկ գնել, բայց Վրաստանից: Բայց իմ հեռանալուց հետո նրանք կրկին սկսեցին միսը գնել Արգենտինայից կամ Ուկրաինայից: Կրկին կարևոր է, որ բնակչությունը կայուն եկամուտ ունենա, և դա, ինչ-որ նրանք արտադրում են մեկին հարկավոր է: Բայց պետության համար դա շատ ավելի ռազմավարական կարևոր նպատակ է, որը ներառում է, որ բոլորն էլ հասկանան, որ նրանք ունեն հատուկ դեր այս պետության կառուցման գործում:
– Վրաստանը ո՞րքան գումար է ծախսում բանակի սննդի համար:
Մենք խոսում ենք բանակի համար սննդի 200 միլիոն լարիի մասին: Նույնիսկ ավելին, մենք այս նախագիծը ներկայացրեցինք կառավարությանը, որպեսզի ՆԳՆ-ն և քրեակատարողական հիմնարկները նույնպես սկսեին նույն նախագիծը: Եթե այս կառույցները մասնակցեին այս նախագծին, ապա խոսքը կարող էր գնալ մոտ 800 միլիոն լարիի մասին: Դա նշանակում է, որ 700-800 միլիոն լարի, կախված տարվանից, կմնար Վրաստանի բնակչությանը, որը գրեթե չունի կայուն եկամուտ:
– Ախալքալաքում շատերը մտահոգված են, որ Կարծախիի սահմանը վատ է պաշտպանված, կարող է արդյո՞ք բանակը իր վրա վերցնել սահմանները պաշտպանելու գործառույթը, որն այժմ կատարում է Ներքին գործերի նախարարությունը:
Ոչ մի ժողովրդավարական երկրում բանակը չի պահպանում սահմանները: Միակը, որ ունենք Վրաստանում բանակը, կանգնած է Կարմիր կամրջի կանաչ գոտում և մեկ այլ վայրում և միայն այն պատճառով, որ հարևան երկրների միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է: Միջազգային իրավունքի համաձայն, մենք Կարծախում Թուրքիայի հետ սահմանին բանակի տեղակայման իրավունք չունենք:
Քրիստինե Մարաբյան