Վրաստանում պատվաստումը չի ընթանում այն սցենարով, ինչպես դա ակնկալում էր կառավարությունը: Ծրագրվում էր օրական պատվաստել 3000-4000 մարդ, բայց այդ թիվը մոտ 2000 է կազմում: Պատվաստումը համեմատաբար ակտիվ է Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի քաղաքներում, իսկ շրջաններում մարդիկ պատվաստվում են դժվարությամբ:

Jnews- ը պարզել է այն հարցերի պատասխանները, որոնք բնակչությանը հաճախ են անհանգստացնում, և չիրազեկվածությունից առաջանում են վախեր: Ինչ տարբերություն կա պատվաստանյութերի միջև, արդյոք անհրաժեշտ է պատվաստվել, հակացուցումների և պատվաստման ժամանակ ճիշտ վարվելակերպի մասին Jnews- ը զրուցել է Իմունիզացման հարցով փորձագետների ազգային տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավարի, ԹՊԲՀ պրոֆեսոր, Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի կլինիկայի տնօրեն Իվանե Չխաիձեյի հետ:

Ներկայումս մեզ մոտ պատվաստումներն իրականացվում են AstraZeneca, Pfizer BioNTech և Sinopharm պատվաստանյութերով: Այս պատվաստանյութերից յուրաքանչյուրի դեպքում ում է կտրականապես հակացուցված պատվաստվելը:

AstraZeneca-ի և Pfizer-BioNTech- ի (BNT162b2) դեպքում պատվաստումը հակացուցված է այն մարդկանց, ում մոտ նկատմվում է ծանր ալերգիկ ռեակցիա, անաֆիլաքսիա պատվաստանյութի որևէ բաղադրիչի կամ նախորդ պատվաստման նկատմամբ, այս պատվաստանյութը նրանց համար հակացուցված է: Իրականում, այս ձևակերպումը համընդհանուր է, և Sinopharm-ի համար նույնպես: Ցանկացած պատվաստանյութ ունի իր հակացուցումը, որը գրված է դեղամիջոցի դեղաթերթիկի վրա: Միակ տարբերությունը չինական պատվաստանյութի (խմբ. Sinopharm) դեպքում է, այն ունի ևս երկու հակացուցումներ: Առաջինը վերաբերում է այն մարդկանց, ում մոտ ախտորոշվել է համակարգային էպիլեպսիա և նրանց մոտ արտահայտվում է էպիլեպտիկ համախտանիշներ: Եվ երկրորդը` այն մարդանց, ում մոտ ախտորոշվել է լուրջ, քրոնիկ հիվանդություն: Շատ հաճախ դրանք վերջին կարգի ուռուցքաբանական հիվանդություններն են: Այս պատվաստանյութերը հակացուցված է ուռուցքաբանական հիվանդություններով մարդկանց համար: Ինչ վերաբերում է մյուս բաղկացուցիչներին, ապա դրանք բոլորի մոտ նույնն են, մեծ տարբերություն չկա:

Երբ խոսում են նոր կորոնավիրուսի այսպես կոչված բրիտանական շտամի մասին, նշում են, որ այն վարակում է նաև երեխաներին: Ինչու պատվաստանյութը դեռևս հասանելի չէ երեխաների համար:

Միակ երկիրը, որը որոշակի փորձ ունի երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու հետ կապված, դա Իսրայելն է: Կան տվյալներ, որ պատվաստվել է 600 երեխա, բայց սրանք այն երեխաներն են, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզը: AstraZeneca- ն ու Pfizer- ը, սակայն, արդեն հետազոտություններ են կատարում երեխաների շրջանում, առաջինը` 12-ից 18 տարեկան, իսկ երկրորդը` 6-ից 12 տարեկան խմբերում: Հետազոտությունները տարվում են այս երկու խմբերում, և ամերիկացիները հույս ունեն, որ հոկտեմբերից նրանք կսկսեն պատվաստել նաև երեխաներին:

Մարդուն մինչ պատվաստելը որևէ հետազոտություն չի արվում: Ինչպես կարող է մարդը հետազոտվել, որպեսզի համոզված լինի, որ բարդություններ չի ունենա:

Այս առումով մենք ունենք հարցաթերթիկ, սա հարցաթերթիկ է, որը լրացվում է աստիճանաբար, նոր տվյալներ ստանալուն զուգընթաց: Օրինակ, եթե մարդը որոշի պատվաստվել, բժիշկը, ով կընդունի նրան, առաջին հերթին կհարցնի, թե ինչ պատվաստանյութով է ցանկանում տվյալ անձը պատվաստվել: Կախված դրանից, բժիշկն ունի որոշակի հարցաթերթիկ և որոշակի հարցեր: Այս հարցերն ընդգրկում են այն հիվանդությունները կամ ենթադրյալ ռիսկի գործոնները, որոնք կարող են բարդացնել պատվաստման գործընթացը: Կան հարցեր. «Դեղերի նկատմամբ որևէ ռեակցիաներ ունեք», «ընդունել եք որևէ դեղամիջոց, որոնք ազդում են արյան մակարդման վրա» և այլն: Այս հարցերի ցանկը էլ ավելի է շատացել, քան առաջնային ընդունելության ժամանակ էր: Ընդունելության ժամանակ թրոմբոլիտիկ հիվանդությունների վերաբերյալ հարցերը ներառված չէին և ուստի, այս բոլոր հարցերն այժմ ընդգրկված են, և դրանից ելնելով կա որոշակի պաշտպանվածություն:

Այսինքն, յուրաքանչյուր պատվաստանյութ ունի իր հարցաշարը:

Բոլոր բժիշկները, անկախ նրանից, թե որ կլինիկայում են աշխատում, բոլորն ունեն ծավալուն հարցաթերթիկ: Յուրաքանչյուր պատվաստանյութի համար առանձին է: Օրինակ՝ «Դուք հիվանդացել եք covid-19-ով» հարցը, կա բոլոր հարցաթերթիկներում, բայց կան այնպիսիք էլ, որոնք վերաբերում են միայն կոնկրետ պատվաստանյութին: Օրինակ, երակային թրոմբոզների մասին հարցը չի տրվում Sinopharm-ի դեպքում, սակայն այն տրվում է AstraZeneca-ի դեպքում: Նման հարցերը շատ են: Դրանք ավելի քան 15-ն են, որոնք ուղղված են հնարավոր պատճառի հայտնաբերմանը, որը կարող է բարդացնել պատվաստումը: Բայց այն մասին, թե արդյոք պատվաստումից առաջ անհրաժեշտ է որևէ անալիզներ հանձնել, ապա միանշանակ ոչ: Բժիշկը հիմնվելով այս հարցերի վրա, որոշում է, թե արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: Դա դեռ ոչ մի երկրում պարտադիր բնույթ չի կրում:

Ինչ պետք է արվի, իսկ ինչ չպետք է արվի պատվաստումից առաջ և հետո:

Պատվաստումից առաջ հարկավոր չէ դեղեր ընդունել: Երբեմն կարծում են, որ հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելը հեշտացնում է պատվաստումը: Դա պարտադիր չէ: Պատվաստումից հետո 2 շաբաթ ալկոհոլ օգտագործել պետք չէ: Այլ սահմանափակումներ չկան: Կատվախոտ կարելի է ընդունել, դա չի խանգարում, հանգստացնելու համար է: Պետք է պատրաստվել, եթե նյարդայնանում եք:

Հնարավոր է, որ պատվաստվելուց հետո անձը վարակվի կորոնավիրուսով:

Ոչ: Միակ պատվաստանյութը, որը կարող է վարակել, գրիպի պատվաստանյութն է, բայց այդ պատվաստանյութը չի մատակարարվում Վրաստան: Մինչ օրս Վրաստան չի մատակարարվում որևէ պատվաստանյութ, որը կարող է առաջացնել հիվանդություն: Կորոնավիրուսի պատվաստանյութերը, որոնք հասանելի են Վրաստանում, ըստ էության չեն կարող առաջացնել կորոնավիրուս, քանի որ այնտեղ վիրուսային մասնիկներ չկան: Սա բացառվում է: Այնտեղ վիրուսի մասնիկներ չկան: AstraZeneca- ի դեպքում օգտագործվող տեխնոլոգիան կոչվում է վեկտորային, որը հիմնված է ադենովիրուսի վեկտորի վրա: Pfizer-ի տեխնոլոգիայի մեջ օգտագործվող պատվաստանյութը mRNA (մատրիցային ՌՆԹ) հիմքով տեխնոլոգիա է, Sinopharm- ի դեպքում օգտագործված պատվաստանյութի տեխնոլոգիան լրիվ անգործուն վիրուս է, վիրուսն ամբողջովին անակտիվ է, այսինքն՝ մեռած: Պատվաստանյութերի տեխնոլոգիաներից ոչ մեկում չի օգտագործում կենդանի կամ թուլացված կորոնավիրուսի մասնիկ կամ մաս- միանշանակ:

Պատվաստման մեջ պարունակվող մատրիցային ՌՆԹ-ն չի ազդում կամ փոխազդում ԴՆԹ-ի հետ: մՌՆԹ- ն իր մեջ հրահանգներ է տեղափոխում բջիջների համար՝ ստեղծելու «փշանման» սպիտակուցներ, որոնք ունեն նույն տեսքը, ինչը տեղակայված է SARS-CoV-2 վիրուսի մակերեսին, որն առաջացնում է COVID-19: Երբ բջիջների մակերևույթում հայտնվում են նման փշանման սպիտակուցներ, ձեր մարմինը ընկալում է դրանք որպես օտարածին և առաջացնում է իմունային պատասխան, ներառյալ հակամարմինների ստեղծումը, որոնք հակազդում են այս կոնկրետ փշանման սպիտակուցին:

Եթե վարակված անձը գնում է պատվաստվելու, սակայն նա դեռ չգիտի, որ վարակված է, դա վտանգավոր է:

Այս հարցը հաճախ է տրվում, սա թիվ մեկ հարցն է: Արդյոք պետք է իմանալ կորոնավիրուսային հակամարմինների տիտրերը: Ոչ, պարտադիր չէ, այս պատվաստանյութը վտանգավոր չէ, քանի որ այն ոչ մի կերպ չի կարող բարդացնել կորոնավիրուսի ընթացքը: Արդեն մեկ միլիարդ պատվաստված կա, և ոչ մի տեղ չեք գտնի գոնե մեկ նման դեպք: Իհարկե, բացառված չէ, որ այս միլիարդից, որ ինչ-որ մեկը կարող էր պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության ընթացքում, և ոչ մի դեպքում բարդություններ չեն գրանցվել: Բարեբախտաբար, ոչ:

Արդյոք հնարավոր է առաջին և երկրորդ դեղաչափերն ընդունելիս պատվաստվել տարբեր պատվաստանյութերով :

Մինչ այժմ կա միայն մեկ երկիր՝ Գերմանիան, որը թույլ է տվել պատվաստվել երկու տարբեր արտադրողների պատվաստանյութերով: Ոչ, ԱՀԿ-ն ամբողջովին արգելում է նման գործողությունները, և ասում, որ անհրաժեշտ է ավարտել այն պատվաստանյութով, որով մարդը սկսել է պատվաստման գործընթացը:

Առանց ԱՀԿ-ի ճանաչման պատվաստանյութ օգտագործելը որքանով է անվտանգ:

ԱՀԿ ճանաչման հավաստագիրը ոչ մի կապ չունի, այսօր աշխարհում ընդունված է 13 պատվաստանյութ, այդ 13-ից Վրաստան են մուտք գործում AstraZeneca- ն և Pfizer- ը, որոնք ԱՀԿ-ի կողմից ճանաչված են: Կա այլ երկրների կողմից ճանաչում էլ՝ Եվրամիություն, եվրոպական երկրներ, Ամերիկա: Դա բացարձակապես պարտադիր չէ, և այս առումով ոչ ոք ոչինչ չի խախտում: Դա վտանգավոր չէ, վախենալու չէ, գլխավորն այն է, որ բոլոր պատվաստանյութերը հավաստագրված լինեն:

Ինչ է պահանջվում պատվաստանյութի գրանցման (թույլտվության) համար:

Որպեսզի պատվաստանյութը գրանցվի, այն պետք է անցնի ամենախիստ ստուգումը: ԱՀԿ-ում կա նման կառույց` Փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբ (SAGE), և եթե այս խումբը ասի՝ ոչ, ապա այդ պատվաստանյութը չի հասնի մինչև վերջին փուլ: Երբ պատվաստանյութն անցնում է SAGE-ի ստուգումը, այն միշտ ստանում է թույլտվություն: Չինական պատվաստանյութը SAGE- -ի ստուգումն անցել է մարտի վերջին: Խումբն ասել է, որ պատվաստանյութը գործում է և արդյունավետ է: Միակ դիտողությունն այն է, որ տարեց խմբերում օգտագործման արդյունավետության մասին բավարար տեղեկատվություն չկա:

Վրաստանը դիտարկում է ռուսական պատվաստանյութ գնելու հնարավորությունը:

Ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու որևէ ծրագրեր չկան:

Ինչ տարբերություն կա պատվաստանյութերի միջև և որոնք են ընտրության կողմնորոշիչները:

Ամենակարևոր չափանիշը, որն այժմ կիրառվում է Վրաստանում, արդյունավետության գնահատումն է: Մեր գործընկերներն ու հասարակությունը նայում են արդյունավետությանը: AstraZeneca- ն ունի ԱՀԿ ճանաչում, դրանից ավելի քիչ են օգտվում, քան Pfizer- ից, AstraZeneca- ին ճանաչումը չօգնեց: Հիմնական սկզբունքը, որով ընտրություն են կատարում մեր հայրենակիցները, արդյունավետության ցուցանիշներն են: Pfizer- ն ունի ամենաբարձր ցուցանիշը մինչ օրս` 95%: ԱՀԿ-ն կարծում է, որ 70% և ավելի արդյունավետությամբ բոլոր պատվաստանյութերը համարվում են շատ լավ և արդյունավետ: Այս առումով, այս պատվաստանյութերի միջեւ տարբերություն չկա: AstraZeneca- ն ունի 86%, Pfizer- ը` 95%, Sinopharm- ը` 87%: Այս բոլոր պատվաստանյութերը համարվում են արդյունավետ ԱՀԿ-ի կողմից:

Ինչ կողմնակի ազդեցություններ են հնարավոր պատվաստումից հետո:

Ամենատարածված կողմնակի ազդեցությունները, որոնք կոչվում են տեղական- համակարգային, հետևյալն են՝ կարմրություն, ցավ և այտուց պատվաստումների տեղում: Համակարգայինից դա տենդն է, գլխացավը, հոդացավը: Բոլոր պատվաստանյութերն ունեն կողմնակի ազդեցություններ: Չկա պատվաստանյութ և չի էլ լինի, որը կողմնակի ազդեցություններ չունենա:

Հազարից չորսի մոտ է առաջանում անաֆիլակտիկ բարդություններ: Անաֆիլակտիկ ռեակցիան, որը մեզ մոտ գրանցվեց Վրաստանում, այս դեպքերից մեկն է: Պարզապես բոլոր աշխատողները պետք է պատրաստ լինեն, վերապատրաստված լինեն և ապահովված լինեն դեղորայքով: Այս անաֆիլակտիկ ռեակցիաները գրանցվել են ամբողջ աշխարհում, և Վրաստանը բացառություն չէ: Հուսով ենք, որ Վրաստանում այլևս նման բարդություններ չեն լինի:

Որքան ժամանակ է անհրաժեշտ անցնի, որպեսզի կորոնավիրուսով արդեն հիվանդացած անձը պատվաստվի և արդյոք դա անհրաժեշտ է:

Աշխարհում գրանցված 150 միլիոն հաստատված դեպքից վերավարակման մոտ 70 դեպք է գրանցվել: Իհարկե, մուտացիայի ենթարկված նոր շտամները կարող են նպաստել վերավարակմանը, դրանք պարզապես սպասումներ են, բայց գործնականում նման դեպքեր չկան: Իսկ ինչ վեըրաբերում է, թե որքան է տևում դիմադրողականությունը, այսինքն՝ որքան են մնում արյան մեջ հակամարմինները, այսօր բոլոր տվյալները ցույց են տալիս, որ արյան մեջ հակամարմինները մնում են 8 ամիս: Դեռ ոչ ոք դա չգիտի: Եթե մարդը վարակվել է կորոնավիրուսով, ապա նա, այո, պետք է պատվաստվի: Հարցն այն է, թե որքան ժամանակ հետո: Սկզբում մենք արձանագրեցինք չորս ամիս, չորս ամիս հաստատ արյան մեջ է պահվում: Փաստացի չորս ամիս ապահովված ես դիմադրողականությամբ: Եվ այսպես, ունես դիմադրողականություն և ավելացվում է պատվաստանյութով ստեղծված դիմադրողականությունը, և դա էլ հենց կլինի 100%-ոց պաշտպանում կորոնավիրուսից:

Ինչ կարող եք ասել հնդկական շտամի մասին, կարող է այն կորոնավիրուսի նոր ալիքի սպառնալիք դառնալ աշխարհին:

Հնդկական շտամը նոր չէ, մենք դրա մասին գիտեինք դեռ հոկտեմբերին: Այն գրանցվել է Հնդկաստանում հոկտեմբերին: Շատերը, վարակվածների թվի մեծ աճի պատճառով, կարծում են, որ դա ավելի վարակիչ է, ավելի մահացու: Մեկ ամսվա ընթացքում մենք ավելին կիմանանք դրա մասին: Բայց հիմա միանգամայն հաստատ է, որ այդ շտամը չի սպառնում աշխարհին, ավելի վարակիչ և վտանգավոր չէ:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են 2021 թվականի մարտի 15-ին: Վրաստանի բնակչության թիվը 3 983 000 է: Մինչև մայիսի 7-ը պատվաստվել է 51 600 մարդ, ինչը Վրաստանի բնակչության 1,30% -ն է:

Առաջին փուլում պատվաստվել են 65 տարեկանից բարձր քաղաքացիները և բժիշկները, սակայն ցածր ակտիվության պատճառով պատվաստման ծրագիրն ընդլայնվել է, և 55 տարեկանից բարձր քաղաքացիները, ինչպես նաև դիալիզի կամ օրգանների փոխպատվաստման հետ կապված հիվանդները նույնպես ավելացվել են բժիշկների շարքին: Sinopharm- ով պատվաստման մեկնարկից ի վեր, նպատակային տարիքային խումբն ընդլայնվել է, և այժմ Վրաստանում կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները ևս: