Եթե «Վրացական երազանքը» տարիներ շարունակ պայքարեր «Ազգային շարժման» հետ նույն եռանդով, ինչպես այսօր պայքարում է մեզ հետ, ապա երկիրը կունենար այլ քաղաքական իրողություն, – «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում նա հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում հանդիպել է վարչակազմի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ, և նրանք հիմնականում խոսել են իր կուսակցության տեսլականների մասին:
«Խոսքը վերաբերել է թե՛ անցյալին, թե՛ ներկային վերաբերող բոլոր թեմաներին: Այնուամենայնիվ, մեր համագործակիցներն ու գործընկերները հիմնականում հետաքրքրված էին ապագայի մեր տեսլականով: Մենք հանդիպումներ ենք ունեցել վարչակազմում, Անվտանգության խորհրդում: Կգանք և ձեզ ամեն ինչ կպատմենք», – ասել է Գախարիան: