Փետրվարի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հասարակական կազմակերպությունների և Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնախմբի միջև: Հանդիպման նպատակն էր «Պետական լեզվի մասին» օրինանախագծի քննարկումը ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ։
Հանդիպումը տեղի ունեցավ Թբիլիսիի խորհրդարանի շենքում, նախաձեռնողը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն էր։
«Պետական լեզվի մասին» օրենսդրության նախաձեռնողն է հանդիսանում հենց կրթության, գիտության և մշակույթի խորհրդարանական հանձնախումբը։
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները hատուկ ուշադրություն բևեռեցին օրենքի այն հոդվածներին և կետերին, որոնք վերաբերում են պաշտոնյաների պետական լեզվի պարտադիր տիրապետմանը և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային լեզվին։
Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները օրինանախագծի նախաձեռնողներին պատմեցին իրենց անցկացրած հետազոտությունների մասին՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Առաջարկություններից մի քանիսը հանձնախմբի անդամները գրի առան, որպեսզի քննարկեն առաջիկայում:
Քրիստինե Մարաբյան