Մեր երեխաների ավելի լավ ապագայի մասին հոգալը, նրանց զարգացման, առողջության և դաստիարակության համար պայմաններ ստեղծելը որպես լիարժեք քաղաքացիներ, Վրաստանի հզորության նախապայմանն է և, հետևաբար, մեր իշխանության գլխավոր խնդիրը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, իշխանության գալուց ի վեր այս ուղղությամբ իրականացվել են մի շարք բարեփոխումներ ու նախագծեր։
«Անցած տարի կրկնապատկել ենք սոցիալապես անապահով երեխաներին տրվող օգնությունը: Այսօրվանից օգնությունը կավելանա և կկազմի 150 լարի։ Ծրագիրը կվերաբերի ավելի քան 215 հազար երեխայի, որի համար պետությունը 341 մլն լարի է հատկացրել։ Երեխաների աղքատությունը նվազեցնելու և նրանց զարգացումն ապահովելու մեր ջանքերը շարունակվում են:
Մեր երեխաներին և նրանց ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն»,- ասել է վարչապետը։