Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ:

Վերջին մեկ օրում կատարվել է 16 267 փորձարկում, այդ թվում 8 855-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 412-ը՝ PCR թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 972 դեպք, այստեղից բուժվել է 240 629 մարդ, մահացել է 3 038 պացիենտ:

Կարանտինային տարածքներում գտնվում է 530 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 302 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 444:

Բացի այդ, հունվարի 22-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 903 դեպք, ապաքինվել էր 636 պացիենտ: