Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 3 064-ով: Ապաքինվել է 3 740 մարդ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 212 526: Ապաքինվել է ևս 3 740 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 188 408:
Կորոնավարակից մահացել է ևս 42 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 182:
Կարանտինային ռեժիմում է 470 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 358 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 671-ը: