Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 887 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 15 327 դեպք:

Ապաքինվել է ևս 246 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 7 613։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 124 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 721 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: