Իմունիզացիայի տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեի խոսքով, չի բացառվում, որ հնդկական շտամը դոմինանտ դառնա երկրում, չնայած Վրաստանում այս շտամով վարակվելու դեպքերի աճի տեմպը շատ ավելի ցածր կլինի, քան այլ երկրներում:
Ըստ նրա, այս փուլում Վրաստանում հաստատվել է հնդկական շտամով վարակման 20 դեպք, բայց իրականում դեպքերի թիվն ավելի մեծ է:
«Հնարավոր է, որ առաջիկա ամիսներին հնդկական շտամով վարակման քանակը Վրաստանում ավելանա, և տեսականորեն հնարավոր է, որ այն դառնա գերիշխող, բայց մեր երկրում աճի տեմպը շատ ավելի ցածր և պակաս կլինի, քան մյուս երկրներում: Մեզ մոտ 20 դեպք գրանցելը չի նշանակում, որ ընդամենը 20 դեպք կա, դեպքերի քանակը շատ ավելի մեծ կլինի, այնուամենայնիվ, կարծում եմ՝ դեռ վաղ է կանխատեսել, որ հնդկական շտամը գերիշխող կդառնա առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում», – հայտարարել է Իվանե Չխաիձեն: