Հոկտեմբերի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 965 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 627 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 711 255, այստեղից ապաքինվել է 652 505 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 961:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 513 փորձարկում, այդ թվում 30 303-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 210-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.17% է, վերջին 14 օրվանը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 8.87%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 970 109 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 023 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 44 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 330 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 059 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: