Սեյսմիկ մոնիթորինգի Ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Կենտրոնի տվյալներով, 3,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 21:16-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդա քաղաքից 12 կմ դեպի արևելք, Սաղամո գյուղից ոչ հեռու: