Հաշվի առնելով այն փաստը, որ Նինոծմինդա քաղաքի որոշ դպրոցների ուսուցիչների շրջանում կորոնավիրուս է հաստատվել, հոկտեմբերի 19-ից այս դպրոցներում դասապրոցեսը մեկ շաբաթով անցնում է օնլայն-ռեժիմի:
Նինոծմինդա քաղաքի №1, №2 և №3 դպրոցների աշակերտներն անցել են հեռավար ուսուցման մեթոդի:
COVID-19-ը մանկավարժների մոտ հայտնաբերվել է թեստավորումից հետո:
Այս պահին ուսուցիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր հանրային դպրոցների ուսուցիչները փուլ առ փուլ կթեստավորվեն: