Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 13:00-ից 15:30 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի՝ Օրոջալար, Թորիա, Ղաուրմա և Սաթխա գյուղերը կհոսանքազրկվեն:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: