Վրաստանում արձանագրվել է «հնդկական» շտամի երկու նոր դեպք: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղելիձեի խոսքով, երկուսն էլ հաստատվել են երեկ կեսօրին:
«Դելտա» անունով հայտնի շտամը Վրաստանում հաստատվել է ընդհանուր առմամբ 20 մարդու մոտ:
«18 դեպքից հետո հաստատվել է ևս երկու դեպք, այսինքն՝ մենք ունենք ընդհանուր առմամբ 20 դեպք: Ինչպես գիտեք, Բրիտանիայում տևեց մոտ երկու-երեք ամիս, որպեսզի ամբողջովին փոխարիներ ավանդականը և ապա բրիտանական շտամը: «Հնդկական» շտամը կամ այլ շտամը չունի տարբերակիչ կլինիկական նշան: Միակ տարբերությունն այն է, որ «բրիտանական» և «հնդկական» շտամները համեմատաբար արագ են տարածվում», – ասում է Գամղրելիձեն: