Վրաստանում 12-ամյա երեխային պատվաստել են կորոնավիրուսի դեմ, քանի որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտնել է, որ երեխան պատվաստման համար հատուկ ցուցումներ է ունեցել:

«Pfizer–ը երեխաների առումով նոր ցուցումներում [դեղորայքի] գրում է, որ պատվաստումը կարելի է կատարել 12 տարեկանից: Որոշ երկրներ դա արդեն պաշտոնապես ընդունել են: Մենք սպասում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական որոշմանը` 12 տարեկանից պատվաստումները թույլատրելու մասին: Հենց ԱՀԿ-ից հրահանգը լինի, մենք համապատասխան պատվաստանյութերի նկատմամբ նույնպես կնշենք տարիքային պարամետրերը: Այնուամենայնիվ, Վրաստանում արդեն 12-ամյա երեխայի պատվաստման նախադեպ է գրանցվել: Այս երեխան հատուկ ցուցումներ ուներ, ուստի նրան պատվաստել են», – ասել է Պաատա Իմնաձեն:

Վերջինս չի մանրամասնել, թե ինչ պատվաստանյութի բժշկական ցուցումների մասին է խոսքը, ասելով, որ չի կարող հրապարակել անձնական տվյալները:

Ներկայումս Վրաստանում պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից՝ միայն Pfizer պատվաստանյութով: Astrazeneca պատվաստանյութը նախատեսված է 45+ տարիքային խմբի համար, իսկ չինական պատվաստանյութերը հասանելի են երկրի բոլոր չափահաս քաղաքացիների համար: