Այս տարի Վրաստան է բերվել 26,2 մլն դոլարի շուրջ 3 678 տոննա խաղալիք: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Համեմատած անցած տարվա հունվար-նորյեմբեր ամիսներին, ներկրման արժեքն աճել է 46,5%-ով, իսկ ծավալը՝ 24,8%-ով: Սրանք ամենաբարձր թվերն են վերջին տաս տարում:

Վրաստան խաղալիքների գլխավոր մատակարարը Չինաստանն է, այնուհետև Հոնկոնգն պւ Թուրքիան: Այս երեք երկրներին բաժին է ընկնում մատակարարումների 60 տոկոսը:

Չինաստան՝ 15,8 մլն դոլար, 2 396 տոննա:
Հոնկոնգ՝ 2,1 մլն դոլար, 265 տոննա:
Թուրքիա՝ 1,7 մլն դոլար, 319 տոննա:

Վրաստան փոքր քանակով խաղալիք է մատակարարվել՝ Նիդերլանդներից, Էստոնիայից, Չեխիայից, Իրանից, Բուլղաիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և այլ երկրներից: