Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը սկսել է իր աշխատանքը: Երկրի Սահմանադրությանը համապատասխան, լիագումար նիստը բացել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա խորհրդարանական ամբիոնից դիմել է Վրաստանի բնակչությանը և ընտրված պատգամավորներին: Ընդդիմությունը բոյկոտում էր նիստը:
Իր ելույթում Զուրաբիշվիլին երկրի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել միավորվել և հրաժարվել փողոցներից քաղաքական գործընթացների կառավարումից: Ըստ նախագահի, Վրաստանը հոգնել է երկու քաղաքական բևեռների մշտական պայքարից: Այդպես էր Զվիադ Գամսախուրդիայի և Էդուարդ Շևարդնաձեի օրոք էլ և դա շարունակվում է մինչ օրս, նշել է նախագահը:
«30 տարի բոլոր սերունդները կանգնած էին փողոցներում: Բոլորը, այդ թվում և ես, կանգնած էինք խորհրդարանի աստիճաններին: Այսօր երկրին այլ բան է հարկավոր», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վերջինիս խոսքով, 30 տարեկանը հասունության տարիքն է՝ ինչպես մարդու, այնպես էլ պետության համար: «Ժամանակն է խզել արատավոր շրջանակը»- հորդորել է Վրաստանի նախագահը: