Այսօր Ախալքալաքի «Աբուլ» ֆուտբոլի թիմը ընդունեց և 7:1 հաշվով հաղթեց «Սոխում դինամո» թիմին:
Հունիսի 18-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Աբուլ» ֆուտբոլային թիմը հյուրընկալեց «Սոխումի դինամո» թիմին: Խաղն ավարտվեց 7:1 հաշվով՝ Ախալքալաքի «Աբուլ»-ի հաղթանակով:
Մրցակցի դարպաս գոլերը խփել են.
Ռոմիկ Ճորուխյանը՝ 4,
Ստեփան Մարգարյանը՝ 1,
Ռաֆայել Թորոսյանը՝ 1,
Աղաս Պալոյանը՝ 1:
Հանդիպումը տեղի ունեցավ Վրաստանի ֆուտբոլի տարածաշրջանային լիգայի առաջնության շրջանակներում: Մասնակցում են 26 թիմեր: Այս պահին, այս հանդիպումից հետո, Ախալքալաքի «Աբուլ» թիմը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Հաջորդ խաղն «Աբուլ»-ը կանցկացնի հունիսի 24-ին՝ Թբիլիսիում, «Իբերիա 2010» թիմի հետ: