Այսօր Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում մեկնարկել է Գագիկ Վանցյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար:
Ախալքալաքի շրջանի 40 գյուղ ստացել է մրցաշարին մասնակցելու հրավեր:
Ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել են Բեժանո գյուղի երիտասարդները: Մրցաշարը նվիրված է Գագիկ Վանցյանի հիշատակին, միջոցառման կազմակերպման և անցկացման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաև այն գյուղացիները, որոնք ներկայումս ապրում են Ռուսաստանում:
Ֆուտբոլային մրցաշարի մեկնարկից առաջ մասնակից թիմերը հարգեցին կյանքից հեռացած գյուղի բնակիչ Գագիկ Վանցյանի հիշատակը:
Ֆուտբոլիստներին ոգևորելու էին եկել ինչպես Բեժանո, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչները:
Ըստ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Խաչատուր Մկոյանի, եթե բոլոր հրավիրված թիմերը մասնակցեն, ապա առաջնությունը կտևի 2-3 օր։
Մրցաշարից հետո թիմերին կշնորհվեն գավաթներ և մեդալներ:
Բրատիսլավ Իգիթխանյան