Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկ, Վրաստանի չեմպիոն Արտյոմ Յորդանյանը «Ա» կարգի «Ստրանժա-2023» միջազգային մրցաշարի մեկ քառորդում է։ Այսօր նա պայքարելու է մրցաշարի կիսաեզրափակիչ անցնելու համար։
Արտյոմն այսօր պայքարը կշարունակի Հունաստանը ներկայացնող բռնցքամարտիկի հետ։
Վրաստանի ազգային հավաքականի կազմում Ախալքալաքից մրցաշարին կմասնակցում են երեք բռնցքամարտիկներ՝ Արամ Խրիկյանը, Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը: Արամ Խրիկյանը և Արտյուշ Գոմցյանը պարտվել են և դուրս մնացել հետագա մրցապայքարից։
Այս մրցումները նախապատրաստական մենամարտեր են աշխարհի առաջնության համար։ Արամ Խրիկյանը, Արտյուշ Գոմցյանը և Արտյոմ Յորդանյանը մասնակցելու են աշխարհի առաջնությանը, որը կայանալու է մայիս ամսին։
Հիշեցնենք, որ Վրաստանի բռնցքամարտիկների ազգային հավաքականը մեկնել է Սոֆիա հետևյալ կազմով՝
Մարզիչներ՝ Բեժան Ճիճինավա, Թեյմուրազ Օչիգավա և Իլիա Տլաշաձե: Բժիշկ՝ Բեքա Բրեգաձե։
Կադացեք նաև՝