Երևանի «Դինամո» մարզահամալիրում այսօր ընթացավ GFC (General Fighting Championship) MMA ոճով՝ մենամարտեր առանց կանոնների։ Վրաստանը ներկայացնող, ախալքալաքցի Նաիր Մելիքյանը հաղթեց իրանցի մրցակցին մենամարտի 3-րդ ռաունդում։
25-ամյա Նաիր Մելիքյանը ուժերը չափեց Իրանը ներկայացնող 35-ամյա Մորթեզա Ռաշվանդիի հետ։
Նաիր Մելիքյանն արդեն ինքնահաստատվել է որպես մարտիկ, ով մենամարտի առաջին վայրկյաններին հաղթում է նոկաուտով։ Սակայն այս մենամարտում մրցակիցը դիմացավ մինչև 3-րդ ռաունդ։
Նշենք, որ Ախալքալաքի մարզիկ Նաիր Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի լավագույն մարզիկ: Մասնակցելով տարբեր մրցաշարերի ու առաջնությունների՝ մարզիկը հանդես է գալիս ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաջնությունում նա ներկայացրել է Վրաստանը