Վրաստանի Պատրիարքարանի տեղեկատվության համաձայն, վաղը Բոդբեի արքեպիսկոպոս Յակոբը (Իակոբիշվիլի) կհանդիպի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ:
Նախօրեին Լոմջարիան դիմել էր Վրաստանի Պատրիարքարան` խնդրելով թույլ տալ հանրային պաշտպանի գրասենյակին գիշերօթիկ դպրոցում մոնիտորինգ իրականացնել։ Այս իրավունքը սահմանված է օմբուդսմենի ինստիտուտի մանդատով:
Լոմջարիան հույս է հայտնել, որ գիշերօթիկ դպրոցի ղեկավարության փոփոխությունից հետո Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակազմն այս առումով այլեւս խնդիրներ չի ունենա:
«Հիմա մենք խնդիրներ չունենք այն առումով, թե ով կմտնի մանկատուն, իսկ ով՝ ոչ: Երեխաները ահռելի հարված են ստացել: Այսքան շատ երեխաներ միասին էին ապրում, և հանկարծ նրանցից շատերը հեռացան, մենք պետք է սա հաշվի առնենք: Դրանից հետո գալն ու հարցեր տալն արդեն խնդիր է իրենից ներկայացնում: Ահա այսքանը», – նշել է Գերաշնորհ Յակոբը:
Նինոծմինդայի երեխաների գիշերօթիկ դպրոցի շուրջ սկանդալը սկսվեց այն բանից հետո, երբ Նինո Լոմջարիան հայտնեց, որ ՄԻՊ աշխատակազմին թույլ չեն տալիս մտնել պանսիոն՝ բռնության դեպքերի վերաբերյալ մանկատան շահառուների հաղորդումները ստուգելու համար:
Հունիսի սկզբին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) ՀԿ-ի հայցային պահանջները՝ համապատասխան պետական գերատեսչություններին հանձնարարելով անհապաղ սկսել երեխաների տեղափոխումը Նինոծմինդայի մանկատնից` ելնելով անչափահասներ կյանքի և առողջության համար հնարավոր ռիսկերից: Պատրիարքարանն արդեն բողոքարկել է դատարանի այս որոշումը: