Հունվարի 19-ին Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, երկաթուղային անցումի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով տուժած Նինոծմինդայի բնակչի վիճակը գնահատվում է կայուն:

Հունվարի 19-ին Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած Ջաղացպանյան Է.-ն, ըստ Ղուդաշաուրի կլինիկայից ստացած տեղեկատվության, ուր նա տեղափոխվել էր վթարից անմիջապես հետո, գտնվում է կայուն վիճակում:

Ջաղացպանյանին կատարվել է մի քանի վիրահատություն:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին, տեղի էր ունեցել ՃՏՊ՝ մարդատար մեքենան բախվել էր գնացքին: Մեքենայի մեջ գտնվող ամուսիններին ՃՏՊ-ից հետո ծանր վիճակում տեղափոխել էին Ախալքալաքի շրջանային հիվանդանոց: Տղամարդուն անմիջապես տեղափոխել էին Թբիլիսի, իսկ կնոջը վիրահատել էին Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում: Նինոծմինդա-Օրոջալար ճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած 40-ամյա կինը գիշերը մահացել էր՝ շտապօգնության մեքենայով Թբիլիսի տեղափոխելու Ճանապարհին: