«Եվրամիության և Միացյալ Նահանգների միասնությունը կարևոր է աշխարհի համար: Մենք միասին աշխատում ենք տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար», – Twitter-ում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը:
«Եվրամիության և Միացյալ Նահանգների միասնությունը կարևոր է աշխարհի համար: Մենք միասին աշխատում ենք տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար:
Վրաստանի դեպքում դա քաղաքական կուսակցությունների վերադարձն էր խորհրդարան: Հայաստանում և Ադրբեջանում` աջակցությունը կողմերի միջև վստահության ամրապնդմանը: Սրանք ընդամենը երկու օրինակներն են, երբ մենք միասին հավաքվում ենք առաջնորդության համար», – գրել է Միշելը: