Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը Ղազախստանում հաջողությամբ ավարտվել է։
Այսօր ելույթ ունենալով երկրի խորհրդարանի ստորին պալատում՝ Տոկաեւն ասել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից եւ կավարտվի 10 օրում։