Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 82-ով՝ հասնելով 223 805-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 227-ով և հասել 215 455-ի:

Իրականացվել է 3 784 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 131 239-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 489-ի, ևս 1 094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 767 մարդ։