Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36 996-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 383-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել. 8 մարդ մահացել են կորոնավիրուսից, 2-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 700 դեպք կա, այլ պատճառով՝ 220։
Ապաքինվել է ևս 509 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 26 243 է։ Փաստացի բուժվողների թիվը 9 833 է։
Ընդհանուր առմամբ` 155 664 թեստ է արվել։