Մայիսի 3-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217 008-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։
Այսպիսով` մայիսի 2-ին կատարվել է 2 585 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 993 612 թեստ է արվել:
Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4149 դեպք կա, այլ պատճառով՝ 1026։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 11 361 պացիենտի:
Ապաքինվել է ևս 717 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 200 472 է։