Աշխարհում կա շուրջ 5 միլիարդ ինտերնետ օգտատեր: Միջին օգտատերն օրվա առաջին կեսին գրում է մոտ 35 էլ. նամակ, նաև առնվազն երկու անգամ օգտվում Google որոնողական համակարգից:

Ամբողջ աշխարհում 7,8 միլիարդ մարդուց շուրջ 5 միլիարդը Գլոբալ ինտերնետի օգտատերեր են: Ավելին, կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակում շատ օգտատերեր իրենց օրվա մեծ մասն անցկացնում են համացանցում: Worldometer-ի համաշխարհային հաշվիչը վկայում է, թե քանի նամակ է գրվում առցանց, քանի բլոգ է հրապարակվում և քանի թվիթ արվում:

Այսպիսով, ըստ Worldometer-ի, գրվել է միջինը ավելի քան 175 միլիարդ էլ. նամակ, ավելի քան 5 միլիարդ որոնում է կատարվել Google-ում, հրապարակվել է 5 միլիոն բլոգային գրառում և 533 միլիոն թվիթ: