Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահը պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվությամբ: Սակրեբոլոյի պատգամավորները և ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում գոհ էին ներկայացված հաշվետվությունից, միակ պատգամավորը, որ նշեց հաշվետվության բացթողումները, “Հայրենասերների դաշինքից” Սամվել Պետրոսյանն էր:
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն իր զեկույցն սկսեց ներկայացնելով Սակրեբուլոյի կառուցվածքը: Այն բաղկացած է 38 անդամից, գործում է 5 հանձնաժողով, 8 խմբակցություն: Սակրեբուլոյի աշխատակազմը բաղկացած է 10 հաստիքային և 5 պայմանագրային աշխատակիցներից: Սակրեբուլոյի գործնեության թափանցիկությունն ապահովում է կայքը և ֆեյսբուքյան էջը:
2018-2019 Հաշվետու տարում Ախալքալաքի Սակրեբուլոն անցկացրել է 15 բյուրոյի և 12 լիագումար նիստ: Սակրեբուլոն ընդունել է 22 որոշում, 20 կարգադրություն և 109 հրաման:
Մեկ տարվա կտրվածքով Ախալքալաքի Սակրեբուլոն ստացել է 195 նամակ-դիմում, որից 4-ում հանրային ինֆորմացիա է պահանջվել: Ըստ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի՝ բոլոր նամակ-դիմումներին ժամանակին պատասխան է տրվել:
Որոշումների և կարգադրությունների նախագծերը հիմնականում գալիս են քաղաքապետարանից, որոնք ուղարկվում են Սակրեբուլոյի համապատասխան հանձնաժողովներ՝ քննարկման և եզրակացություն տալու համար: Եզրակացությունը ներկայացվում է բյուրոյի քննարկմանը: Բյուրոն կազմում է Սակրեբուլոյի նիստի օրակարգը:
Բոլոր նախագծերն ուղղված են կայուն զարգացմանը: Այն ընդգրկում է՝ տնտեսական, սոցիալական, բնապահպանական ասպեկտները:
Սակրեբուլոն հավանություն է տվել հետևյալ նախագծերին՝ Տրկնա, Խորենիա, Վարևան, Ալաթուման, Տուրցխ գյուղերում խմելու ջրագծերի վերականգնում:
Ախալքալաքի Սակրեբուլոն հաստատել է՝ տեղական նշանակության ճանապարհների ավտոտրանսպորտային միջոցների ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը, մոնումենտալ կիրառական արվեստի կոթողների, հուշատախտակների և այլ հուշահամալիրների տեղակայման կարգը, հավանություն է տրվել Ախալքալաք-Կարծախ մայրուղու լուսավորման նախագծին:
Հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքի բարեկարգմանը և մաքրմանը, գույքի փոխանցմանը համաձայնություն տալուն:
Նաիրի Իրիցյանը ներկայացրեց նաև 2019 թվականի մինչ օրս բյուջեի կատարած ծախսերն ու խնայողությունները: 2019 թվականին Ախալքալաքի Սակրեբուլոն ծախսել է 763,300 լարի: Խնայողություն է կատարվել հետևյալ հոդվածներով՝
Աշխատավարձ՝ 19500 լարի
Պայմանագրով նախատեսված աշխատավարձ՝ 1200 լարի
Կենցաղային ծախսեր՝ 1900 լարի
Էլեկտրաէներգիա՝ 500 լարի
Նորմատիվ ակտերի հրապարակման համար՝ 700 լարի
Ջեռուցում՝ 5000 լարի
Բենզին՝ 6200 լարի, մեքենայի վերանորոգում՝ 4500 լարի
Ներկայացուցչական ծախսեր՝ 2000 լարի:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահը եզրափակելով զեկույցը նշեց. «Ես կցանկանայի նշել, որ հետագայում Սակրեբոլոյի աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, և թերությունները կվերացվեն»:
«Հայրենասերների դաշինքը» կուսակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը թերի համարեց հաշվետվությունը, փաստարկելով, որ զեկույցում ներկայացված չեն խոստացված, սակայն չիրականացված, ինչպես նաև ձախողված ծրագրերը:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի տարեկան հաշվետվությունը կարող եք դիտել
և