Վրաստանի կառավարությունը $ 5 մլն է հատկացրել նորարարական գործարարական նախաձեռնությունների ֆինանսավորման համար:
Վրաստանի կառավարությունն սկսում է ծրագիր նորարարական գործարարական նախաձեռնությունների ֆինանսավորման համար, այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ծրագիրը ենթադրում է սկսնակ բիզնեսմենների ֆինանսավորում, առանց որևէ երաշխիքների և գրավի: Գործարարներին օգնելու առաջին փուլում հատկացվել է մոտ $ 5 մլն:
Ծրագրի մասնակից կարող է դառնալ Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով ունի նորարարական բիզնես առաջարկ: Ծրագրի իրականացման առաջին փուլում հատկացված է 11 մլն լարի (մոտ 5 միլիոն դոլար): Այնուհետև, բյուջեն կավելանա մինչ 35 մլն լարի (մոտ 16 մլն դոլար):
Ծրագրի համակարգողները հանդիսանում են Երկրի Գործընկերության հիմնադրամը և Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների Գործակալությունը, հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ միջազգային փորձագետները կներգրավվեն գործընթացում: Վրաստանի կառավարությունը իրականացնում է ծրագիր, որը ենթադրում է հարկային վարչարարության բարեփոխումներ, սկսնակ բիզնեսմենների ֆինանսավորում, կառավարման համակարգի բարեփոխումներ, նոր մոտեցում ենթակառուցվածքային ծրագրերին և մասնագիտական ուսուցմանը: