Ուկրաինայում զոհված Վրաստանի երկու քաղաքացիների՝ Գիա Բերիաշվիլիի և Դավիթ Ռատիանիի մարմինները բերվել են հայրենիք։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հավաքվել էին շարքային քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված մարտիկներին։ Քաղաքացիները մահացածներին դիմավորել են ծնկաչոք՝ վառված մոմերը ձեռքներին։
Օդանավակայանում ներկա է գտնվել նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին։
Վրացի մարտիկներ Գիա Բերիաշվիլին և Դավիթ Ռատիանին զոհվել են մարտի 18-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Իրպեն քաղաքի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ։ Նրանց կհուղարկավորեն զինվորական կարգով: