Խորհրդարանը աշխատում է «Թոքախտի մասին» օրինագծի վրա: Օրենքը ուժի մեջ կմտնի 2017 թվականից: Օրինագծի համաձայն կներդրվի «հարկադիր բուժում» հասկացությունը:
Այսօր Առողջապահության ու սոցիալական պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում քննարկվեց «Թոքախտի վերահսկողության վերաբերյալ» օրինագիծը:
Օրինագծի համաձայն, եթե հիվանդը չի կատարում թոքախտի բուժման հետ կապված արդեն հաստատված ազգային ցուցումները, ապա մի քանի զգուշացումներից հետո` նա ենթակա է «հարկադիր բուժման»:
Առողջապահության ու սոցիալական պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Խունդաձեի խոսքով, 2012 թվականի հետ համեմատ` երկրում նվազել է թոքախտով հիվանդների թիվը:
«Չնայած դրան` անհանգստացնող են ցուցանիշները ռեզիդենտային` այսինքն անտիբիոտիկներից դեմ քայուն թոքախտի, որը արձանագրվում է Վրաստանում: Բուժման կուրսեր անցած հիվանդները սովորում են դեղամիջոցներին: Որոշակի հանգամանքներից ելնելով` նրանք դադարեցնում են բուժումը և դառնում են վտանգավոր` վարակի տարածման տեսանկյունից: Մեր նպատակը նրանց ամբողջական բուժումն է, և համապատասխանաբար` հասարակության պաշտպանվածությունը վտանգավոր հիվանդությունից: Նախկին կարգավորումները դա չէին ապահովում», – ասաց Խունդաձեն:
Նշենք, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2017 թվականից և դրա իրականացման բոլոր ծախսերը կմարվեն պետության կողմից:
Էդիտա Բադասյան