Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Վարդապետ Անդրիա Ջաղմաիձեի խոսքով, այսօրվա նիստում որոշվել է, որ Նինոծմինդայի մանկատունը չի փակվի, բայց այն պիտի համապատասխանի միջազգային չափանիշներին:
Հանդիպումից հետո նա լրագրողներին պարզաբանել է, որ նիստում որոշվել է, որ որոշումը պետք է կայացվի երեխաների շահերը հաշվի առնելով:
«Այսօրվա հանդիպումը կայացավ Պատրիարքարանի, ԵՄ դեսպանի, Առողջապահության նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վրաստանի միջազգային գործընկերների նախաձեռնությամբ, ովքեր մտահոգ են երեխաների իրավունքներով: Մենք խոսեցինք Նինոծմինդայի մանկատան հետ կապված վերջին դժվարությունների և ոչ միայն այս մանկատան, այլ ընդհանուր առմամբ այն սկզբունքի մասին, որը ենթադրում է, որ ժամանակակից չափանիշները պետք է հաշվի առնվեն: Երկխոսությունն ու քննարկումը, որը տեղի ունեցավ այստեղ, շատ դրական էր եկեղեցու համար:
Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Մենք ուզում ենք շեշտել, որ կարևոր է անհարկի չչափազանցել ցանկացած խնդիր, ցանկացած սխալ արարք, որին կարող ենք հանդիպել, այդ թվում` մանկատան հետ կապված: Հույժ կարևոր է, որ ամբողջ հասարակությունը հաշվի առնի, որ առաջին հերթին երեխաների շահն է` իրապես տեսնել այդ խնդիրները: Որպեսզի չլինի չափազանցվածություն և նման հարցերի օգտագործումը քաղաքական որևէ նկատառումներից ելնելով, որպեսզի երեխաների շահերը չծածկվեն որևէ այլ շահերով: Այս թեման փակելու մասին խոսք լինել չի կարող, մենք խոսում ենք այն մասին, որ ժամանակին համընթաց հարմարեցնել այն չափանշները, որոնք ենթադրում են միջազգային ստանդարտները», – հայտարարել է Ջաղմաիձեն: