Ախալքալաքում նախկին զինվորական ավանի բնակիչներն արդեն երեք ժամ է մնացել են առանց խմելու ջրի: Ջրամատակարարումն ապահովող ընկերությունից հայտնում են, որ վթարի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ինչպես պարզաբանեցին Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնից, ջուրը խողովակներով հոսում է, սակայն ցածր ճնշման պատճառով ջուրը բարձրահարկ շենքեր չի հասնում: Նախնական տվյալներով ջրամատակարարումը կվերականգնվի մեկ ժամվա ընթացքում: