Ախալքալաքում կենտրոնական տոնածառի լույսերը կվառվեն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ինչպես գրել էր Jnews-ը, այս տարի տոնածառը տեղադրվել է նոր վայրում՝ Խաս Բախչա զբոսայգում, որը գտնվում է Թամար թագուհու փողոցում, և ամանորյա միջոցառումները հենց այնտեղ էլ կանցկացվեն:
Ամանորյա ծրագիրը կմեկնարկի դեկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին և կտևի մինչև 19:30-ը: Սուրբ Ծննդյան տոնավաճառում Ախալքալաքի բնակիչները կկարողանան ձեռք բերել տեղական արտադրանք, տաք գինի, տաք ըմպելիքներ, ինչպես նաև կլինի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Մանկական տարածքում կլինեն խաղեր, դիմանկարչություն, հեքիաթների հերոսներ, իսկ Ձմեռ պապը նվերներ կբաժանի երեխաներին։ Ժամը 16:00-17:00-ը տեղի կունենա հեքիաթների հերոսների հանդիսավոր երթը։ Ժամը 15:00-16:00-ին սպասվում է մանկական ժամանցային ծրագիր և տարբեր խաղեր։
Դե իսկ 16:00-17:00-ը տեղի արտիստները հանդես կգան համերգային ծրագրով։
Ժամը 18:00-19:30-ը համերգով հանդես կգա Թեմուր Թաթարաշվիլին, Թեմուր Կղվիթելաշվիլին, Գիորգի Էլիզբարաշվիլին, «Բանի» խումբը։
Տոնական ծրագիրը կեզրափակվի ժամը 19:30-ին, հրավառությամբ։