Վրացական ազգային արժույթի` լարիի ամրապնդումը կապված է COVID-19-ի դեմ պատվաստման արագացված տեմպերի և երկրի տնտեսական աճի հետ: Այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:
Գրեթե կես տարի տևած արժույթի անկումից հետո, մայիսին լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ սկսել է ամրապնդել իր դիրքերը: Մեկ ամսվա ընթացքում ազգային արժույթն ամրապնդվել է գրեթե 10%-ով, սակայն ուրբաթ օրը տարադրամի առևտուրը կրկին ավարտվել է վրացական լարիի փոքր-ինչ թուլացմամբ: Լարիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունիսի 12-ի դրությամբ կազմում է 3,1701 GEL/$1:
«Լարիի փոխարժեքի զգալի ամրապնդումը վերջին շրջանում կապված է տնտեսությունում նոր իրադրությունների հետ, որոնց մասին մենք խոսում ենք, այդ թվում` արագացված տնտեսական աճի, պատվաստումների արագացման և զբոսաշրջության վերսկսման հաշվին: Կարևոր է նաև այդ առումով երկրում քաղաքական կայունության հասնելը, կառավարության ձեռնարկած քայլերի նկատմամբ բիզնես-վստահությունը բարձրացնելը, ինչպես նաև Վրաստանի կառավարության նկատմամբ միջազգային ներդրողների վստահության բավականին բարձր մակարդակն ապահովելը:
Լարիի ամրապնդումն արդեն դարձել է նոր իրականության արտացոլումն սեփական փոխարժեքի վրա: Բնականաբար, փոխարժեքը չնչին փոփոխություններ ունի, այդ պատճառով էլ այն փոխանակման փոխարժեք է, սակայն այս մասում մենք չենք ակնկալում լարիի փոխարժեքի կտրուկ տատանումներ», – ասել է Խուցիշվիլին:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ապրիլին Վրաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 44,8%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տարեսկզբից ի վեր չորս ամիսների միջին իրական աճի ցուցիչը՝ 8,1%:
Բարելավված ցուցանիչների ֆոնին, կառավարությունը վերանայել է 2021 թվականին Վրաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումը՝ ելակետային սցենարում այն դարձնելով 4,3%-ից մինչև 6,5%: Ֆինանսների նախարարությունն ունի տնտեսական աճի ևս երկու սցենար՝ լավատեսականը` 10,2%, իսկ հոռետեսականը` 4,3%:
Վրաստանի տնտեսությունը մեծապես տուժել է համավարակի պատճառով: 2020 թվականին՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում, տնտեսական անկման տեմպը արագացել էր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի 6,2% անկման:
Ըստ Խուցիշվիլիի, Վրաստանի պետբյուջեի ընդհանուր ծախսերը 2020-2021 թվականներին COVID-19 համավարակի ուղղակի եւ անուղղակի հետեւանքների դեմ պայքարելու համար կազմել են 7,2 միլիարդ լարի: