Վրաստանում այսօր նշում են Սուրբ Վարվարայի տոնը: Սա Վրաստանում տոնվող ամենասիրելի & ժողովրդական տոներից մեկն է: Տոնի կապակցությամբ բոլոր վրացական եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ:

Վրաստանում երկրպագությունը Սուրբ Վարվարային բազմադարյա պատմություն ունի. Վրաստանում նրա անունով կանգնեցված են բազմաթիվ եկեղեցիներ: Նա համարվում է երեխաների հովանավոր սուրբ: Համաձայն լեգենդի` Վարվարան հորից գաղտնի ընդունել է քրիստոնեությունը եւ մկրտվել, իսկ երբ նրա հայրն իմացել է այդ մասին, իր ձեռքերով սպանել է աղջկան: Ավանադաբար այս օրը բոլոր վրացական ընտանիքներում թխում են «լոբիանի»` թխվածք, որի միջուկում դրվում է լոբի: