Կառավարության աշխատակազմի ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին հայտարարել է, որ երկրի տարածքում տեղաշարժի (21:00-ից 05:00-ն) սահմանափակումները` ինչպես ոտքով, այնպես էլ մեքենայով, շարունակում են ուժի մեջ մնալ:

Բացառություն կլինի Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին և Սուրբ Ծննդյան գիշերը` հունվարի 6-ին:

«Չնայած այս բացառություններին, մենք կրկին կոչ ենք անում բնակչությանը տոները նշել ընտանեկան նեղ շրջանում», – ասել է Մայա Ցքիտիշվիլին:

Համակարգող խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումները ամբողջությամբ չեն հանվի: