Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ Astrazeneca պատվաստանյութի երկրորդ դեղաչափով: Այդ մասին սոցիալական ցանցում գրում է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ նախագահը պատվաստանյութի առաջին դեղաչափն ստացել էր ինֆեկցիոն հիվանդանոցում՝ մարտի 18-ին: