Հունիսի 23-24-ը Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից Թբիլիսի կժամանեն «գործարար հրեշտակները»։ Այս մասին հայտնում է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Այցի նպատակը Վրաստանում «գործարար-հրեշտակների» մշակույթի ամրապնդումն ու տեղական ստարտափների համար լրացուցիչ ներդրումային հնարավորությունների ստեղծումն է: Թբիլիսի կայցելեն ներդրողներ Litban-ից (Լատվիական բիզնես հրեշտակների ցանց), Latban-ից (Լիտվական բիզնես հրեշտակների ցանց) և Estban-ից (Էստոնիայի բիզնես հրեշտակների ցանց):
Հունիսի 24-ին կլինի շնորհանդեսի կարճ օրը կամ pitch day, որի ընթացքում 42 նախապես ընտրված տեղական տեխնոլոգիական ընկերություններ հինգ րոպեի ընթացքում հնարավորություն կունենան իրենց գաղափարները ներկայացնել վրացի և օտարերկրյա հավանական ներդրողներին:
Նախքան շնորհանդեսը մասնակիցների համար կանցկացվի հատուկ թրեյնինգ:
Հետաքրքրված տեխնոլոգիական ստարտափները կարող են գրանցվել մինչև հունիսի 15-ի երեկոյան 18:00-ն, անցնելով հետևյալ հղումով՝ https://cutt.ly/SnRwItb
Ծրագիրն իրականացնում են Թբիլիսիի քաղաքապետարանն ու «Հրեշտակ-ներդրող»-AXEL ցանցը:
«Գործարար-հրեշտակը» մասնավոր ձեռնարկությունների ներդրող է, որը ֆինանսական և փորձագիտական աջակցություն է ցուցաբերում ստարտափներին: Սրանք ֆինանսապես ապահով մարդիկ են, ովքեր պատրաստ են իրենց խնայողությունները ներդնել նոր բիզնեսում, չնայած այն հանգամանքին, որ բանկերը հրաժարվում են ֆինանսավորել այդ ձեռնարկությունները՝ բարձր ռիսկերի պատճառով: Միևնույն ժամանակ, «Գործարար-հրեշտակը» դառնում է ստարտափի բաժնետիրական գործընկեր:
2014 թ.-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծվել էր Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալություն, որի նպատակն է երկրում ստեղծել ինովացիոն էկոհամակարգ և աջակցել այս ոլորտին: Գործակալությունը նպաստում է բիզնեսի և ինովացիոն միջավայրի բարելավմանը: