Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 23-ի հրամանագրի, Վրաստանում արգելվում է ավելի քան 10 մարդու մասնակցությամբ սոցիալական միջոցառումները: Օրինակ` հոգեհացի արարողություններ, հարսանիքներ և այլ միջոցառումներ:
Հրամանագրի համաձայն արգելվում է՝
Արտակարգ դրության ընթացքում արգելվում են «հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքով ենթադրված հավաքներն ու ցույցերը:
Արգելվում է հանրային վայրերում ավել քան 10-ը ֆիզիկական անձանց հավաքը: Այս հոդվածի ներքո ենթադրվում են ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հանրային տարածքները, եթե դրանք բնակության նպատակի չեն ծառայում:
Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ (օրինակ՝ հոգեհաց, հարսանիք և այլ միջոցառումներ)։