Վրաստանի անդամակցության հեռանկարները ՆԱՏՕ-ին, Վրաստանի անդամացկությունից հետո ՆԱՏՕ-ի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասում, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները և Վրաստանի և Ուկրաինայի շահերի ազդեցությունն այս պայքարում, այս և այլ թեմաների շուրջ jnews.ge լրատվականը զրուցեց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Վրաստանի նախկին արտգործնախարար՝ Իրակլի Մենաղարիշվիլիի հետ:
-Անդամակցությունը ՆԱՏՕ-ին կատարվում է երկակի չափանիշներով: Կան երկրներ, որոնք արագ անդամագրվեցին ՆԱՏՕ-ին առանց որևէ երկար գործողություններ իրականցնելու, Վրաստանի և Ուկրաինայի դեպքում գործընթացը ձգձգվում է, առաջադրվել են պայմաներ, ինչո՞վ է դա պայմանավորված:
Երբ խոսքը գնում է այն մասին, թե ինչու այդքան երկար է տևում հետխորհրդային երկրների դեպքում, հավանաբար պետք է ուշադրության կենտորնում պահել շատ կարևոր մի գործոն: Առաջին հերթին հետխորհրդային երկրներում, այդ թվում Վրաստանում, պետք էր շատ բան փոխել, որպեսզի համապատասխաներ, ինչպես մենք ենք սովոր ասել դաշինքին անդամակցող երկրների չափանիշներին: Վրաստանն առաջին անգամ խաղաղ ընտրություններ անցկացրեց առանց հեղափոխական էմոցիաների, երկրի ղեկավարություն փոխեց ընդամենը 2 տարի առաջ: Մենք պետք է մի բան անենք ցույց տալու համար, որ պետականության ժողովրդավարական սկզբունքները ոչ միայն թղթի վրա են գրված, այլև բնակչությունն իր վրա զգա, դրանք դառնան մեր մշակույթի մաս:
Երկրորդը նույն է, ինչ վերաբերում է Ուկրաինային և մյուս երկրներին: Չնայած նրան, որ այնտեղ, անխոս և միանշանակ գործում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ: Նայելով այդ ամենին, չի կարելի աչք փակել, թե ինչ է կատարվում Ուկրաինայի ներսում, այն խնդիրներին, այդ թվում ժողովրդավարական փոփոխություններին: Մեզ պետք է այդ ամենը հաղթահարել: Մենք բոլորս հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ն բարեգործական կազմակերպություն չէ: Եվ ցանկացած քայլ ընդլայնման ուղղությամբ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Ներքին քաղաքական իրավիճակի համախմբման մակարդակում, արտաքին վտանգի բացակայությունը այդ քայլից: Լիովին հասկանալի է, որ նրանք հաշվետվություն են տալիս, հետևում են որոշումներին, այդ թվում նոր երկրների անդամակցությանը: Իհարկե, նրանք չեն կարող թույլ տալ, որ այդ քայլի ընդունումից հետո թուլանա դաշինքի անդամների անվտանգությունը:
-Վրաստանին ի՞նչ կտա ՆԱՏՕ-ին անդամագրությունը:
Անվտանգություն: Հնարավորություն կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, քիչ մտածել արտաքին վտանգների մասին: Չնայած դրանից տարածաշրջանի դրությունը ավելի հեշտ չի դառնա: Մահապարտների խնդիրը, տարածքային ամբողջականության խնդիրը մեր և այլ երկրներում, և այն խնդիրները, ինչ կատարվում է հետխորհրդային երկրներում: Դուք տեսնում եք, ինչ մեծ տարածքների է այն հասել: Մեզ, այն հետագայում էլ անհանգստացնելու է: Մենք չենք կարող ասել… Բայց, կրկնում եմ դա մեզ հնարավորություն կտա ավելի վստահ աշխատել օրակարգի վրա, ինչը անդամագրությունից հետո կլինի ավելի խաղաղ:
– Վրաստանի անդամագրությունը ՆԱՏՕ-ին կփոխի արդյո՞ք քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Ավելի քան վստահ եմ, միանշանակ դա կլինի կայունացնող գործոններից մեկը, չնայած շատ փորձագետներ ինձ հետ չեն համաձայնվի: Չի եղել մի դեպք, որ ՆԱՏՕ-ին անդամակցող ինչ-որ մի երկիր տարածաշրջանում իրավիճակը բարդացնի: Իհարկե, ես ի նկատի չունեմ մեր որոշ հարևանների ամբիցիաները, որոնք ես կասեի, այնպիսի էքստրավագանտ հայացքներ ունեն ազգային շահերի վերաբերյալ և այլն:
– Կմեծանա արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի անդամակցությունից հետո:
Դժվար թե: Թուրքիան կունենա նույն ազդեցությունը Վրաստանում: Թուրքիան այսօր էլ որոշիչ ազդեցություն ունի Հարավային Կովկասում, սակայն Վրաստանի անդամագրությունը ՆԱՏՕ-ին չի նշանակում, որ չենք ունենալու մեր սեփական հայացքները Կովկասում տիրող իրավճակի շուրջ: Այսպես ասած սեփական մոտեցում, և հնարավորության դեպքում յուրաքանչյուր մեր գործընկերոջ կարող ենք ապացուցել մեր հայացքների ճշմարտացիությունը:
Ուկրաինական դեպքերից հետո պարզ դարձավ, որ աշխարհաքաղաքական առումով հետխորհրդային երկրները դեռ բաժանված չեն: Հաճախ առաջնորդներն են փոխվում…
Պարզապես, որոշ աշխարհաքաղաքական դիրքորոշումները որոշ խաղացողների ի սկզբանե ընդունելի չեն: Ոչ մեզ համար, ոչ էլ մեկ ուրիշի, սակայն նրանք, ցավոք սրտի կան, չնայած որ մնացել են դեռ 19-րդ դարում:
– Ռուսաստանին ի նկատի ունեք…
Անխոս: Խոսել հատուկ գոտիներում նպատակաուղղված ազդեցության, շարքում, այն մասին, որ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց շրջապատի, ինչն բավականին թափանցիկ երևում է բարձրաստիճան ղեկավարների հայտարարություններում, շրջանակ, որտեղ երկրներն են, որնոց կարելի է կառավարել ըստ ցանկության: Այս ամենը 17-18 դարերի աշխարհաքաղաքական հասկացողությունն է, նույնիսկ ոչ 19—րդ դարի:
– Ռուսաստանի քաղաքականությունը այս հարցում հասկանալի է: Ռուսաստանը չի ուզում Վրաստանին և Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում: Ինչո՞վ է դա պայմանավորված: Վախ ռազմական դաշինքից, թե աշխարհաքաղաքական ազդեցության բաժանում:
Անխոս, աշխարհաքաղաքական, այդ ֆենոմենը և տերմինը ոչ մի դեպքում չի արդարացնում նման մոտեցումը: Այդտեղ ոչ մի վախ չկա: Որովհետև Ռուսաստանը, Խորհրդային միությունը հարևանություն են արել ՆԱՏՕ-ի սկզբնավորման օրվանից: Իսկ ռազմական դաշինքը սովետական միության գլխավորությամբ ՆԱՏՕ-ի սահմանագծի ամբողջ երկյանքով շփվել է դաշինքի հետ:
Ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, եթե ընկերական ես քեզ պահում, ապա ոչ մի բարդություն հիմնականում չի առաջանում դաշինքի հետ: Այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ Ռուսաստանը չի ուզում հետխորհրդային երկրների տարածքները տալ, բաց թողնել առանց իր ազդեցության: Ահա այսպիսի սահմանադրություն է, որը ցավոք սրտի Մոսկվայում թարմացվում է համապատասխանաբար ազգային տեքստով: Ինչի հետ ես սկզբունքորեն համաձայն չեմ: Հենց այս իրականության չընդունումը բերում է հակասության դաշինքի հետ:
Քրիստինե Մարաբյան