Մեծ հավանականությամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար, հարկավոր կլինի ներարկել պատվաստանյութի երրորդ դեչաչափը, ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ինչպես նշել է Գամկղրելիձեն, աշխարհում շարունակվում են ուսումնասիրել երրորդ դեղաչափի ներարկման նպատակահարմար լինելը, և փորձագետները հակված են դրա անհրաժեշտությանը:
Ինչպես նշել է Գամկղրելիձեն, ակնկալվում է, որ երրորդ դեղաչափով պատվաստումը կպահանջվի երկրորդ դեղաչափից 6-8 ամիս անց:
«Միջազգային կազմակերպությունները կարծում են, որ կորոնավիրուսն այդքան հեշտ չի անհետանա, և անհրաժեշտ կլինի ամենամյա պատվաստում, մինչև վարակի վիրուսայնությունը բնականոն ճանապարհով չթուլանա այնքան, որ այն այլևս վտանգ չներկայացնի հանրության առողջության համար», – պարզաբանել է Ամիրան Գամկղրելիձեն: